«Նեմեսիս» գործողության շրջանակներում հայ վրիժառուները մահապատժի ենթարկեցին նաև Ադրբեջանի առաջին Հարապետության այն ղեկավարներին, որոնք 1918 թ. սեպտեմբերին Բաքվում հայերի դեմ իրականացված զանգվածային սպանությունների անմիջական պատասխանատուներն էին: Քիչ հայտնի փաստ է, որ մահապատժի ենթարկվածներից երկուսը եղել են 1918-1920 թթ. Ադրբեջանի վարչապետեր, իսկ այդ տարիներին Ադրբեջանում պաշտոնավարել են երեք վարչապետեր: Ահա այդ գործողությունների ժամանակագրությունը (նկարում հայ ազգային-ազատագրական պայքարի հերոսներ Միսակ Թոռլակյանն (ձախից) ու Արամ Երկանյանն են).

1920-ի մայիսի 31-ին Բաքվից ոչ հեռու՝ Քյուրդամիրում, հայ վրիժառուների կողմից իրականացրած դարանակալման արդյունքում իր երկու թիկնապահների հետ գնդակահարվեց Նասիբ Յուսիֆբեյլին (Ուսուբեկով)՝ 1918-ին Ադրբեջանի կրթության ու կրոնական հարցերով նախարարը, իսկ 1919-1920 թթ.՝ Ադրբեջանի վարչապետն ու ներքին գործերի նախարարը: Գործողությունն իրականացրած հայ վրիժառուների անուններն այդպես էլ անհայտ են մնացել:
1920-ի հունիսի 19-ին Թիֆլիսում Արամ Երկանյանը գնդակահարել է Ադրբեջանի 1918-1919 թթ. վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն, ինչպես նաև վիրավորել 1918 թ. Ադրբեջանի արդարադատության նախարար, հետագայում ներքին գործերի նախարար Խալիլ Խաս Մահմադովին, որը դարձավ անդամալույծ։ Արամ Երկանյանի գործակիցն է եղել Միսակ Կիրակոսյանը։
1920-ի հուլիսի 19-ին Թիֆլիսում Արամ Երկանյանը գնդակահարել է 1918-1920 թթ. Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Հասան Բեկ Ագաևին, որը Բաքվի և Շուշիի հայկական ջարդերի հիմնական պատասխանատուներից էր։
1921-ի հուլիսի 18-ին Կ.Պոլսում Միսակ Թոռլակյանը գնդակահարել է 1918 թ. Ադրբեջանի ներքին գործերի նախարար Բեհբութ Ջիվանշիր Խանին, ով, ի դեպ, 1921-ին արդեն Ադրբեջանական ԽՍՀ ներկայացուցիչն էր Կ.Պոլսում։ Թոռլակյանի գործակիցներն էին Երվանդ Ֆունդուկյանն ու Հարություն Հարությունյանը։ Անգլիական ռազմական դատարանն արդարացրել է Միսակ Թոռլակյանին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=906968486084351&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



