
Armlur.am-ը գրում է․
«Ժողովուրդ» օրաթերթին է դիմել ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի բնակիչ Լիլի Մկրտչյանը: Նա պատմեց, որ իր ընտանիքն արդեն 5 օր է, ինչ զրկված է խմելու ջրից. Արմավիր քաղաքի ջրամատակարարում իրականացնող «Նոր Ակունք» ՓԲԸ-ն Մկրտչյանների ջրաչափը հանել է ու զրկել խմելու ջրից: Սակայն իր այս գործողությունն ընկերությունը համարում է օրինական:
Նշենք, որ «Նոր Ակունք» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում են գտնվում Արմավիրի մարզի Արմավիր, Մեծամոր քաղաքները եւ 10 գյուղեր:
«Տանն ունեմ չորս հաշմանդամ, որից երկուսը ազատամարտիկներ են, իսկ մայրս ծանր հիվանդ է՝ անկողնային: Բայց արդեն 5 օր է, ինչ հիվանդ մայրս զրկված է ջրից: «Նոր Ակունք» ՓԲԸ-ի աշխատակիցները եկել են ու առանց մեր իմացության ջրաչափը հանել, տարել են: Ու ինձ համոզում են, որ իրենց գործողությունները օրինական են, բայց այդպես չէ: Իրենք պնդում են, որ մոտ 400 հազար դրամի չափով կուտակած պարտք ունեմ: Բայց ես դա չեմ ընդունում, որովհետեւ ամիսներով մենք չենք ապրել այդ տանը: Կամ եթե ապրել ենք, ապա ի՞նչ եք կարծում՝ 4 հաշմանդամ ինչպե՞ս կարող է երկու ամսվա ընթացքում 400 հազար դրամի չափ պարտք կուտակել: Չորս հաշմանդամի վրա ջուր է կտրել, հիմա հասկանում եք, թե ինչ երկրում ենք ապրում»,- լացակումած ձայնով ներկայացրեց տիկին Մկրտչյանը: Տուժած քաղաքացու խոսքերով՝ «Նոր Ակունք» ընկերության աշխատակիցները նույնիսկ դուռը չեն թակել, որպեսզի զգուշացնեն ջրաչափը հանելիս: Ի դեպ, այս խնդրի շուրջ Լիլի Մկրտչյանը դիմել է նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին: Սակայն անարձագանք: Առաջիկայում այս հարցով նա կդիմի նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմ:
Շարունակությունն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/462818/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



