iran_school_070115Թեհրանի իշխանությունները շաբաթ օրը որոշում են ընդունել փակել Իրանի մայրաքաղաքի բոլոր դպրոցները` օդի աղտոտման հետ կապված կրիտիկական դրության պատճառով: Այդ մասին հայտնել է Press TV հեռուստաալիքը: Իրանում կիրակի օրերն աշխատանքային են:

«Թեհրանում օդի աղտոտումը հասել է տագնապալի մակարդակի, ինչն իշխանություններին ստիպել է փակել դպրոցները»,- ասվում է հաղորդագրությունում:

Թեհրան նահանգի նահանգապետի տեղակալ Հասան Քարիմին հայտարարել է, եթե կիրակի օրն օդի աղտոտվածության մակարդակը չնվազի, ապա պարապմունքները ստիպված կլինեն հետաձգել նաև երկուշաբթի օրը:

Հավելենք նաև, որ 14 մլն բնակչությամբ քաղաքն առավոտից պատած է խիտ մառախուղով, ճանապարհներին տեսանելիությունը ցածր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել