Inchuzem.am-ը գրում է.
Ամբողջ կյանքի ընթացքում պետք է պայքարել, և չհանձնվել ոչ մի անհաջողության ժամանակ: Հենց սրա մեջ էլ կյանքի իմաստ է, կարծում էր Էրնեստ Հեմինգուեյը:
Այսօր InchUzem.am-ը հավաքել է Ձեզ համար մարդկանց կյանքերի մասին հետաքրքիր պատմություններ, ովքեր հաղթահարել են դժվարությունները իրենց բնավորության շնորհիվ:
Ջոն Գրին — Մեղավոր են աստղերը
2012 թվականին Գրինի ստեղծագործությունը զարմացրեց ամբողջ աշխարհին: Սա սատմություն է դեռահասների մասին, ովքեր տառապում են ծանր հիվանդությունից: Բայց նրանք չեն հանձնվում, փորձում են հավասարապես պատրաստ մնալ թե՛ ատելության, թե՛ սիրուն: Հեյզելը և Օհաստուսը ճակատագրի հետ պայքարում են:
Ջորջո Մոյես — Քեզ հետ հանդիպումից առաջ
Լուն չգիտի, որ շատ շուտ կորցնելու է իր աշխատանքը և ապագայում իրեն մեծ ուժեր են պետք գալու, որպեսզի լուծի խնդիրները: Ուիլը գիտի, որ իրեն հարվածած մոտոցիկլավարը իրեն ապրելու ցանկությունից է զրկել: Բայց երկու հերոսներն էլ անգամ չեն կասկածում, որ շուտով միմյանց կյանքերը փոխելու են:
Մարգարեթ Էթվուդ — Նա Գրեյսն է
1843 թվականին Կանադայում հանցագործություն է տեղի ունեցել, որը մինչ այժմ հոգեբաններին և քրեագետներին հանգիստ չի տալիս: Հավաքարարուհի Գրեյս Մարքսը ծանր սպանության մեջ էր մեղադրվում: Նրա փաստաբանը կարողացավ ապացուցել ներկաներին, որ նա ուղեղի խնդիրներ ունի: Գրեյսը ազատ արձակվեց 29 տարի հետո: Բայց արդյո՞ք նա հիվանդ էր: Ու՞մ հոգին էր իր մարմնի մեջ մտել:
Ռուբեն Դեյվիդ Գոնսալես Գալեգո — Սպիտակը սևի վրա
Երբ Ձեզ թվում է, որ կյանքը անարդար է և ամենինչ այնպես չի տեղի ունենում, ինչպես պետք է լիներ, ուղղակի բացեք Գալեգոյի գիրքը և որոշ ժամանակով մնացեք իր կերպարների աշխարհում: Սահմանափակ կարողություններով մարդկանց հնարավորություններով: Նրանց կենսուրախությունը և կյանքի նկատմամբ այլ վերաբերմունքը Ձեզ համար իսկական դեղամիջոց կլինեն:
Աբդել Սելլու — Դու փոխեցիր կյանքս
1+1 ֆիլմի գլխավոր հերոսների կյանքի իրական պատմություն է: Երկու մարդկանց հրաշալի ընկերության մասին է: պարալիզացված զտարյուն ֆրանսացու և ալժիրից անգործ ներգաղթյալի մասին: Բայց նրանք հանդիպեցին և նրանց կյանքերը փոխվեցին:
Լայզա Ջենովա — Ընդմիշտ Էլիս
Սա պատմություն է կնոջ մասին, ով պայքարում է հիվանդության դեմ: Պայքար է հիշողության, մտքերի, սիրելի մարդկանց համար:Իմաստը այն է, որ չնայած ծանր իրողություններին, պետք է հավատարիմ մնալ ինքդ քեզ, հասկանալ, որ ամեն օրը նոր հնարավորություններ է տալիս կյանքի և սիրո համար:
Լիանա Մորիարթի — Ինչ է մոռացել Ալիսան
Դժբախտ պատահարից հետո Ալիսան մոռացել էր իր կյանքի տաս տարին: Ամենատհաճ բացահայտումը իր համար այն էր, որ նա քառասուն տարեկան էր, բաժանման եզրին էր և ոչ ոք իրեն չէր սիրում: Նա փորձում է ինչ-որ բան փոխել, արդյո՞ք դա կստացվի նրա մոտ:
Դենիել Քիզ — Բիլլի Միլիգանի տարօրինակ պատմությունը
Քսանչորս առանձին մարդիկ, տարբեր ինտելեկտով, տարիքով, ազգությամբ, սեռով և աշխարհայացքով, գոյություն ունեն մեկ մարդու Բիլլի Միլիգանի մեջ:
Էրիկ Սիգալ — Օլիվերի պատմությունը
Սա Սիգալի սիրո պատմության շարունակությունն է: Օլիվեր Բարրետը սիրում էր Ջեննի Քավիլլերիին, իսկ նա էլ իրեն էր սիրում: Բայց Ջեննին մահացավ, իսկ Օլիվերը դեռ ապրում էր: Ինչպե՞ս է մարդը ապրում ամենասիրելի մարդուն կորցնելու հետո: Զարմանալի գեղեցիկ գիրք:
Միքայել Ռեմեր — Դաուն
Կոստյայի պատմությունը նման է «Անձրևի մարդուն»: Այն գրված է ոչ անտարբեր մարդկանց համար, նրանց, ում հոգին դեռ չի պղտորվել: Կոստյան երբեք ոչ ոքին չարը չի ցանկանում: Բայց նա կարողանում է ուրախանալ կյանքով այնպես, ինչպես ոչ ոք մեզանից չի կարողանում