Սանտա Մոնիկայի կարաոկե ակումբներից մեկում գտնվող հյուրերը ներկա են գտնվել Ռիհաննայի կենդանի ելույթին, գրում է Spletnik.ru-ն:
Ռիհաննան իր մոր և ընտանիքի ևս մի քանի անդամների ու մտերիմների հետ` մոտ 20 մարդ, հինգշաբթի օրը երեկոյան ժամը 9-ին ժամանել է վերոնշյալ գիշերային ակումբ: Աստղը չի վարձակալել հաստատությունը ժամանցի համար, ուստի բոլոր ներկա գտնվողները կարողացել են լսել նրա երգը:
«Նրանից բացի հայտնիներից այնտեղ ոչ ոք չկար: Նրանք առանձին սենյակում էին և կարաոկե էին երգում: Նրա ընկերները ևս երգում էին, սակայն հիմնականում դա արել է Ռիհաննան: Դա մասնավոր համերգի էր նման»,- ասել է աղբյուրը:
«Համերգի» վերջում երգչուհու փոքրիկ զարմուհին այնքան էր հոգնել, որ Ռիհաննան նրան ձեռքերի վրա է դուրս բերել ակումբից:




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



