john-kerry_2733578bAraratnews.am-ը գրում է.

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ընդունել է, որ ԱՄՆ-ը սխալ է գործել Լիբիայում՝ հիշեցնելով այդ կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքերը։

Քերիի խոսքերով՝ Օբաման ընդունել է Լիբիայում ԱՄՆ-ի մի շարք գործողությունների սխալ լինելը, քանի որ ԱՄՆ-ը ռազմական միջամտությունից հետո ամբողջովին չի նպաստել լեգիտիմ կառավարության կայացմանը։

Քերին հավելել է, որ ԱՄՆ-ն աջակցելու է Լիբիայի նոր կառավարությանը, որը պետք է ձևավորվի լիբիական երկու կողմի էլիտաներից, ինչը կնպաստի լարվածության նվազեցմանն ու երկրում իրավիճակի կայունացմանը։

Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ը որոշակի պատասխանատվություն է կրում նրա համար, որ Լիբիայում ստեղծվել է շատ վատ իրավիճակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել