Araratnews.am-ը գրում է.
Իրանը մոտ օրերս Ռուսաստան կարտահանի մոտ 9 տոննա հարստացված ուրան, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությունը:
«Մոտ օրերս մոտ 9 տոննա հարստացված ուրան կարտահանվի Ռուսաստան»,- ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանը մտադիր է Ռուսաստանին 10 տոննա հարստացված ուրան վաճառել ԱԷՄԳ ղեկավարների խորհրդի բանաձեւի ընդունումից հետո, հայտնում է Gazeta-ն:
Իրանն ամեն տարի արտադրում է մոտ 300 կգ լրացուցիչ հարստացված ուրան, սակայն չի կարող այն օգտագործել կամ պահել երկրում: Այդ պատճառով Թեհրանը բանակցում է այլ երկրների հետ դրանց վաճառքի հարցով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել