Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հանդիպել է Բեյրութի ահաբեկչությունից տուժած 3-ամյա երեխայի հետ: Այդ մասին հայտնում է Euro Sport-ը: Ահաբեկչության արդյունքում ծնողներին կորցրած 3-ամյա Հայդարը հիվանդանոց էր տարվել Մադրիդի «Ռեալ»-ի համազգեստով: Ինչպես արդեն հայտնել ենք, լրագրողներից մեկը՝ իմանալով երեխայի պատմության մասին, Twitter-ի իր էջում գրել էր. «Քրիշտիանու, հանդիպիր Հայդարի հետ»:
Ռոնալդուն անմիջապես արձագանքել էր: Պորտուգալացի ֆուտբոլիստը Հայդարին հրավիրել է «Ռեալ»-ի սուրբծննդյան ընթրիքին: Այնուհետև փոքրիկը դեկտեմբերի 20-ին մարզադաշտից կհետևի Իսպանիայի առաջնության «Ռեալ»-«Ռայո Վալեկանո» հանդիպմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել