ԱՄՆ-ն ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի հետ կապված միջադեպի մասին ռադարներից ստացված «որոշակի տվյալներ» ունի, բայց մանրամասները հայտնի չեն։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ գրում է gazeta.ru-ն:
«Ի՞նչ է տեղի ունեցել թուրքական ինքնաթիռների և ռուսական ինքնաթիռի միջև: Մենք չգիտենք մանրամասները: Մենք որոշակի տվյալներ ունենք այդ մասին մեր ռադարից, մենք որոշակիորեն հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել: Բայց այժմ շարունակվում է ֆորմալ գործընթացը (բոլոր մանրամասների պարզումը), տեղի է ունենում տեղեկատվության փոխանակում, և ես չէի ցանկանա ինքս մեկնաբանել եզրակացությունները՝ չունենալով անհրաժեշտ տվյալներ»,- ասել է Քերին: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն «լուծել են վիճելի հարցերը»:
Դրանից բացի, Քերին պաշտպանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումը առ այն, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանելու իր օդային տարածքը: