Պատրաստվելով իր նոր Revenge Body շոուի մեկնարկին՝ Քլոե Քարդաշյանն իր բլոգում հրապարակել է բավական համարձակ լուսանկարներ Սուրբ Բարդուղիմեոս արևադարձային կղզուց: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:Քլոեն պատմել է՝ ինչպես է արվել լուսանկարը. «Մի անգամ գիշերը, երբ «Քարդաշյան ընտանիքը» շոուի նկարահանումներն ավարտվեցին և բոլորը քնեցին, Քենդալը և ես որոշեցինք Ջենին և Ջոյսին կանչել՝ գնալու Ջենի փոքր ամառանոց և փոքրիկ ֆոտոշարք անել պարզապես զվարճանքի համար»:
Հետո, Քլոեի խոսքով, բոլորը մի քիչ խմել են, և իմպրովիզացված ժամանցային ֆոտոշարքը նոր ֆոտոշարքի է վերածվել:
Քլոեն նշել է, որ շատ է հուզվել մերկ լուսանկարվելիս, բայց այնուամենայնիվ, որոշել է լուսանկարը հրապարակել իր բլոգում:
«Նա պրոֆեսիոնալ լուսանկարիչ է, քանի որ միշտ մերկ կանանց է տեսնում, բայց ինձ համար դա առաջին անգամն էր»,- պատմում է Քլոեն ֆոտոշարքի հեղինակ Մարկ Ռոզենթալի մասին:
«Թեև ես աշխատեցի իմ գիտակցության և մարմնի վրա, մինչև հիմա շոկի մեջ եմ, որ քաջությունս հերիքել է այդ լուսանկարի համար»,- խոստովանում է Քլոեն:
Քլոեն նաև նշում է, որ իր ուսուցիչը եղել է փոքր քույրը՝ Քենդալ Ջենները. «Քենդալն ինձ սովորեցրեց՝ ինչպես ճկվել և կեցվածք ընդունել բարեկազմ երևալու համար: Հրաշալի է քույր-սուպերմոդել ունենալ, այնպես չէ՞»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



