Երեկ, 102-րդ ռազմաբազայում դատարանի դահլիճում գտնվելով, ունեցա էն զգացողությունը, ինչ որ հունվարի 15-ին եմ ունեցել, երբ ցուցարարների պահանջով գնացել էի հավաստիանալու, որ ոճրագործը տեղում է: Նույն անկենդան, ոչ ադեկվատ անասունն էր: Իսկ ինչ մնում է դատավարությանը, ապա ես համամիտ եմ գյումրեցիների հետ, որ դատական նիստը պետք է ընթանար ավելի հարմարավետ դահլիճում և ոչ ռազմաբազայում: Կազմակերպչական մի քանի ակնհայտ սխալների մասին եմ ուզում փաստել. նախ՝ անհարմար պայմանները թե՛ Ավետիսյանների իրավահաջորդների, թե՛ փաստաբանների և թե՛ զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի առումով: Դատական նիստը մեծ հնչողություն ունի և երկար ժամանակ պահանջող գործ է, ուստի այս հանգամանքները պետք է հաշվի առնել և շտկել: Մեկ այլ փաստ՝ ճի՞շտ էր ամբաստանյալին դատարանի դահլիճ բերել հիմնական մուտքից, անմիջապես ներկա գտնվողների միջով: Մինչդեռ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բոլոր պայմաններն ուներ այս դատավարությունը պատշաճ պայմաններում իրականացնելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել