unnamed-(5)Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Շվեյցարիայի Բեռն քաղաքում առանձնազրույց են ունեցել: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Հրապարակելով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի լուսանկարը, ովքեր Մինսկի խմբի համանախագահների հետ նստած են թեյի սեղանի շուրջ, Ուորլիքը հետևյալ գրառումն է կատարել. «Մինչ մենք սպասում էինք, որ նախագահներ Սարգսյանն ու Ալիևը եզրափակեն իրենց առանձնազրույցը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել