Times. 2015 թվականի 25 լավագույն նորարարություններըNewmag.am-ը գրում է.

Կարող եք պատկերացնել օվկիանոսների համար փոշեկուլ, թվային ստետոսկոպ կամ սեղանի ԴՆԹ լաբորատորիա ու կանանց համար նախատեսված հատուկ ներքնաշոր…

Ամեն տարի «Times» ամսագիրը ներկայացնում է այն նորարարությունների ցանկը, որոնք դարձնում են մեր կյանքն ավելի հարմարավետ, երբեմն էլ` ավելի զվարճալի: Եկեք տեսնենք, թե այս տարի ինչե՞ր են ընդգրկված այդ ցուցակում:

Hoverboard

best-inventions-201604«Hoverboard»-ը թարգմանաբար նշանակում է «բոց»: Այն ստացել է «Տարվա ամենահայտնի արտադրանք» տիտղոսը: «Hoverboard»-ի երկրպագուներից են` Ջիմմի Ֆալլոուն և Քենդալ Ջեները:

«Hoverboard» քշելիս` սարքը օգտագործում է 1 զույգ էլեկտրական հոլակներ` յուրաքանչյուրը մարդու ամեն ոտքի տակ, որպեսզի ինքնաբերաբար հավասարակշռություն պահպանի: Այն կառավարվում է մարդու մարմնի քաշի տեղափոխմամբ: Շնորհիվ այդ փաստի`այն վարելիս կարելի է կիրառել տարբեր հնարքներ և նույնիսկ պարել:

«Hoverboard»-ը կարող է դառնալ նոր փոխադրամիջոց քաղաքում երթևեկելիս կամ համալսարաններում: Արժե 350-1700 դոլար:

 

Ստորգետնյա զբոսայգի

lowline_1448888352Դեն Բարաշը և ճարտարապետ Ջեյմս Ռեմսին փորձում են լքված գետնանցումը վերածել ծաղիկներով, բուսականությամբ հարուստ մի զբոսայգու, որը գտնվում է Նյու Յորքում և կանվանվի Lowline և այն կլուսավորվի արևի լույսով:

Սա հնարավոր է շնորհիվ «միջնորդավորված արևի լույսի», որ հավաքվում է հարևան շինությունների տանիքների վրա արևի արտացոլվող լույսից և ուղղվում է դեպի այս գետնանցումը: Զբոսայգու նախագիծը իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է 70 միլիոն դոլար գումար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել