Dimitris_Avramopoulos_250413Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների չեղարկումը չի վերաբերում աշխատանքի համար մեկնողներին, հայտարարել է միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը, գրում է Sputnik-ը:
Նախօրեին ԵՀ-ը հայտնել է, որ Վրաստանը և Ուկրաինան կատարել են ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման բոլոր պայմանները: 2016 թվականի սկզբին Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին և Եվրախորհրդարանին կներկայացնի նորմատիվային առաջարկություններ, որպեսզի նրանց մտցնեն այն ցուցակի մեջ, որոնց քաղաքացիները ԵՄ կմտնեն առանց վիզայի:
«Վիզային ռեժիմում բացառությունները կվերաբերեն 180 օրվա ընթացքում մինչև 90 օր ժամանողներին, դա չի վերաբերի այն անձանց, ովքեր մեկնում են վճարվող գործունեությամբ զբաղվելու: Դա կվերաբերի, օրինակ, տուրիստական, կարճ վերապատրաստումների, կրթության, գործնական մեկնումներին, տոնավաճառներին և կոնֆերանսներին մասնակցելու մեկնումներին: Այդ նպատակների համար ճանապարհը բաց է»,- լրագրողներին պարզաբանել է Ավրամոպուլոսը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել