12:40
«Քիչ անց կսկսվի նախագահ Սարգսյանի հանդիպումը Ալիևի հետ։ Առաջինը ժամանեց Ադրբեջանի նախագահը»։

12:50
«ՀՀ նախագահը նույնպես ժամանեց շվեյցարական կառավարության ընդունելությունների տուն։ Քիչ անց կսկսվի հանդիպումը»:

13:00
«Արարողակարգային լուսանկար»

13:12
«Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը սկսվեց համանախագահների մասնակցությամբ»։

13:24
«Նախագահ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը շարունակում են հանդիպումն Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ»:
14:14
«Նախագահ Սարգսյանի և Ալիևի առանձնազրույցը շարունակվում է փակ դռների հետևում»։

14:25
«Առանձնազրույցից հետո ներս հրավիրեցին համանախագահներին և արտգործնախարարներին»:

15:04
«Ավարտվեց հանդիպումը, Ալիևը հեռացավ, Սարգսյանը շփվում է համանախագահների հետ»։

15:24
«ՀՀ նախագահը մեկնեց շվեյցարական կառավարության «Լանդգութ Լոհն» ընդունելությունների տանից»։





