
Գրեթե մեկ տարի դադարից հետո «Քաղաքում»-ի Իռենը՝ նույն ինքը դերասանուհի Դիանա Գրիգորյանը, ներկայանում է «ATV»-ի «Վերջին հայրիկը» հեռուստասերիալում: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է մասնագիտության ընտրության, իր մասին սխալ կարծիքների, ներկա զբաղվածության, ապագա ծրագրերի եւ այլ թեմաների մասին:
-Դիանա, գրեթե մեկ տարվա դադարից հետո կրկին նկարահանվում եք սերիալում: Սա Ձեր երկրորդ սերիալային աշխատանքն է, գոհացնո՞ւմ է Ձեր նոր կերպարը, աշխատանքը:
- Այո, գրեթե 2.5 տարի նկարահանվեցի «Քաղաքում»-ում, որի ավարտից հետո մոտ 10 ամիս չնկարահանվեցի: Ընդ որում նկատեմ, որ դադարս ինձ համար արդարացված եւ ճիշտ էր, քանի որ, ըստ իս, դերասանը իր ներկայությամբ պետք է հեռուստադիտողին չհոգնեցնի: Արդյունքում, անկեղծ գտնվեմ, այս ընթացքում ինձ հարմար առաջարկներ էլ չեղան, այնպես ստացվեց, որ իմ ցանկությունը համապատասխանեց իրավիճակին եւ դադարը իմ օգտին եղավ: Իսկ վերջերս հրավեր ստացա «Վերջին հայրիկը» հեռուստասերիալի սցենարի հեղինակ եւ պրոդյուսեր Անահիտ Մխիթարյանից, մասնակցեցի քասթինգին եւ ընտրվեցի: Նշեմ, որ շատ ուրախ եմ, որ ինձ նման հնարավորություն ընձեռնեց, քանի որ իմ նախորդ կերպարից խիստ տարբերվող է: Ես շատ մեծ բծախնդրությամբ եմ մոտենում կերպարիս, հետեւում եմ, որ սխալվելու դեպքում պարտադիր շտկեմ թերություններս:
-Հետաքրքիր է՝ Ձեր հերոսուհու՝ Սոնայի, հետ ընդհանրություններ ունե՞ք:
- Սոնան միամիտ, անկեղծ, անմեղ, բայց միաժամանակ շատ պինդ է, ուժեղ բնավորության գծերով աղջիկ է: Իհարկե, հետագա սերիաներում նա ինչ-ինչ քայլեր կանի, որի հետ ես համաձայն չեմ, այսինքն՝ Դիանան դա չէր անի: Ամեն դեպքում Սոնայի քայլերը արդարացված են: Ընդհանուր առմամբ մենք նման ենք այնքանով, որ երկուսս էլ անկեղծ մարդիկ ենք:

-Դիանա, ֆիլմը տղամարդու ճակատագրի մասին է եւ դուք միակ գլխավոր հերոսուհին եք, դա պատասխանատվությունը ավելի՞ է մեծացնում, գուցե դժվարություննե՞ր է ստեղծում:
- Ինչպես հեռուստադիտողն է տեսնում, մեր տղամարդիկ փայլուն դերասաններ են եւ իրենց ուսերին են վերցերել ողջ ծանրությունը, իրենք կարողանում են մի ողջ ֆիլմ պահել, ես էլ իրենց հիմքի վրա եմ կարողանում ավելի ամրապնդվել: Այսինքն՝ որքան էլ ես եմ միակ հերոսուհին, դա իրենից դժվարություն չի ներկայացնում:
-Բացի հեռուստասերիալից, այս շրջանում էլ ի՞նչ զբաղվածություն ունեք:
- Այս պահին որեւէ թատրոնում չեմ աշխատում, բայց արդեն մտածում եմ այդ ուղղությամբ: Հավանաբար գալիք տարում կլինեմ նաեւ թատրոնում, արդեն ծրագրեր կան, բայց դրանց մասին դեռ չեմ ուզում պատմել, սիրում եմ գործերն իրականանալուց հետո միայն խոսել դրանց մասին:
- Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ