Անցած գիշեր սահմանին զոհված ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆ ազգությամբ եզդի էր: Եզդի ազգն այն եզակի ազգն է հայի համար, ում վրա հայը կարա հույս դնի: Եզդիները դարեր ի վեր եղել են հայերի բարեկամը, եղբայրը, հարազատը... Չի եղել մի դեպք, երբ եզդին դավաճանի հային: Կարող էին թողնել ու գնալ, մեկ ուրիշ երկրում զբաղվել իրենց գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, գիտությամբ ու կրթությամբ, բայց չէ... Արցախյան հերոսամարտին ևս եզդիներն իրենց բաժին կռիվը պատվով տարան... Խոնարհվում եմ եզդի ժողովուրդի առջև, փառք ու պատիվ Հայոց բանակում զոհված եզդի տղերքին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել