«Հաճախ մենք ականատես ենք լինում, թե ինչ է կատարվում կառավարության շենքի կամ Ազգային ժողովի մոտ, երբ պատգամավորները, մեր բարձրաստիճան պաշտոնյաները ժամանում են։ Նրանց շքեղ ծառայողական մեքենաները իրենց ուղեկցողների ավտոշարասյան հետ մի մեծ աժիոտաժ են առաջացնում տարածքում, խաթարում երթևեկությանը։ Անվտանգության աշխատողները երբեմն ուղեկցում են նրանց մինչև դուռը, բացում դռները նրանց համար։ Օրերս էլ ականատես եղանք, թե ինչպես են անգամ վերելակի կոճակը սեղմում, որ «շեֆը» նեղություն չքաշի։

Լուսանկարում պատկերված Է Գերմանիայի Բունդեսթագի հարևանությամբ գտնվող կայանատեղին։ Բազմաթիվ բարձրաստինան պաշտոնյաներ այստեղ երթևեկում են հեծանիվներով։ Հանգիստ գալիս են, ամրացնում հեծանիվները տարածքում և մտնում աշխատանքի։ Այնտեղ ամեն ինչ հարմարեցված է հեծանվով երթևեկելու համար՝ ճանապարհների վրա հատուկ գծանշումով առանձնացված Է նրանց-տեղը, լուսակրի վրա առանձին լույս կա։ Մարդիկ հեծանվով ուղիղ կարողանում են մտնել անգամ մետրո։ Պատկերացրեք՝ ինչ կկատարվեր Բունդեսթագի մոտ, եթե այնտեղ Էլ օրենսդիր մարմնի բոլոր ներկայացուցիչները մտածեին «հայավարի»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։