Բաղադրիչներ
- գազար - 4 հատ
- ձու - 2 հատ
- ալյուր - 20 գր (եգիպտացորենի)
- կաթնաշոռ - 100 գր
- չաման - մի քանի պտղունց
- ծովախեցգետնի ձողիկներ - 200 գր
- պանիր մասկարպոնե - 300 գր
- սոխ կանաչ - 1 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Գազարով խյուս պատրաստելու համար գազարը մաքրում ենք, շոգեխաշում և վերածում ենք խյուսի բլենդերի միջոցով:

- Գազարի խյուսը, կաթնաշոռը, ձուն, եգիպտացորենի ալյուրը, աղը, պղպեղն ու չամանը խառնում ենք իրար, մինչև ստացվի համասեռ զանգված։

- Յուղաթուղթը դնում ենք քառակուսաձև ձևամանի (25x25) մեջ, վրան լցնում խմորն ու 15 րոպեով տեղափոխում 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։

- Մինչև բլիթը սառչում է, պատրաստում ենք միջուկը։
Ծովախեցգետնի ձողիկները մանր կտրատում ենք։ Պանիրը, ծովախեցգետնի ձողիկները և կանաչ սոխը միացնում ենք իրար և խառնում այնքան, մինչև համասեռ զանգված ստացվի։
Սառած բլիթները երկու հավասար ուղղանկյունների ենք բաժանում։ Մի բլիթի վրա լցնում ենք ծովախեցգետնի ձողիկներով ու պանրով միջուկը, վրայից ծածկում ենք երկրորդ բլիթով և առնվազն 2 ժամով դնում սառնարանի մեջ (կարող եք գիշերն էլ թողնել սառնարանում)։
- Մատուցելուց առաջ ուղղանկյունաձև կտրտում ենք։
Խորտիկը ձևավորում ենք՝ ըստ ճաշակի։
Այս խորտիկի առավելությունն այն է, որ կարող եք տոնական առիթից 1 օր առաջ պատրաստել։ Բլիթները կարող եք պատրաստել տարբեր բանջարեղենով, օրինակ՝ ոլոռ, բրոկկոլի, դդում, դդմիկ, սունկ։ Այս խորտիկի հետ համահունչ կլինի սպիտակ գինի մատուցել։ Գեղեցիկ ձևավորված ամանորյա սեղան, և բարձր տրամադրությունն ապահովված է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



