Tert.am–ը գրում է.

The Daily Telegraph-ը  գրում է, որ նոր հետազոտությունը հաստատել է ասեկոսեներն այն մասին, որ նացիստների առաջնորդը մեկ ամորձի է ունեցել:
 
Գերմանացի պատմաբան Պետեր Ֆլայշմանը  հայտարարել է, որ համապատասխան անհերքելի ապացույց է ձեռք բերել բուժանկետաներից:
 
1923-ին Հիտլերին, բանտում եղած շրջանում, զննել է բանտային բժիշկը: Այդ զննման հիման վրա կազմված արձանագրության մեջ նշված է, որ Հիտլերի աջ հատվածի ամորձին ձևավորված չի եղել:

Սակայն միաժամանակ մասնագետները նշում են, որ պարտադիր չէ, որ այդ հանգամանքը ազդած լինի ֆյուրերի սեռական կյանքի վրա, քանի որ երևույթը ինքնին իմպոտենցիա չի առաջացնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել