xw_1191731Գիտնականները պարզել են մոլորակի ամենահին դաջվածքների նշանակությունը, որոնք եղել են «սառցե մարդու»`Օտցիի մարմնի վրա: Այդպես են հետազոտողները անվանել այն սառեցված մումիային, որին զբոսաշրջիկները 1991 թվականին գտել են Ալպերում: Պարզվել է, որ դաջվածքներն ունեցել են բուժական բնույթ, հայտնում է Science Direct-ը:
Օտցին ոտքից գլուխ ծածկված է եղել դաջվածքներով` թվով 61 հատ: Նա ապրել է մ.թ.ա. 3250 թվականին: Օտցիի դաջվածքները արված են փայտածուխով` մաշկի կտրվածքների մեջ և ունեն խաչերի և գծերի տեսք: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ դրանք ունեն բուժական, այլ ոչ թե դեկորատիվ նշանակություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել