Անդրեսա Դամիանին` Բրազիլիայի Բլումենաու քաղաքից, հայտարարել է, որ իր «տիկնիկային» արտաքինը վախեցնում է անցորդներին: Բացի այդ, 23-ամյա Դամիանին պնդում է, որ պլաստիկ վիրահատություններ չի արել և իրեն քաղցից չի տանջել հանուն բարակ մեջքի: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Բրազիլուհին իր հայրենիքում հանրաճանաչություն է ձեռք բերել, երբ հայրենակիցները նրան համեմատել են Էլզայի հետ` «Սառը սիրտը» մուլտֆիլմից: Բացի այդ, նրան համեմատում են Բարբի տիկնիկի հետ:

«Մարդիկ չեն հավատում ինձ, երբ ես ասում եմ, որ երբեք ոչ մի պլաստիկ վիրահատություն չեմ արել, և նրանք կարծում են, որ ես ինձ քաղցրալլուկ եմ անում, որովհետև այսքան նիհար եմ: Նրանք ինձ ստախոս են անվանում»,- ասել է աղջիկը:
Անդրեսայի խոսքերով` անծանոթ մարդիկ ասում են, որ իր արտաքինն իրենց մոտ զզվանք է առաջացնում:
Դամիանին ցանկանում է աշխարհին ցույց տալ, որ «յուրաքանչյուրը կարող է տիկնիկ լինել»:












Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



