«Ազատության» հրապարակում մեկնարկել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքը: Առաջինը ելույթ ունեցավ «ժառանգություն» կուսացության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը և անդրադարձավ գիշերը սահմանին և զորամասերից մեկում զոհված զինծառայողներին:
«Աղասի Գրիգորյանը և Ռուբեն Ալեքսանյանը զոհվեցին թշնամու վախկոտ փամփուշտի հարվածով, իսկ Գոռ Օհանյանը ներհայաստանյան պատճառներով: Տղաները ողջ էին երեկ, երբ հողին էինք հանձնում Վարդանին ու Կարենին: Գոռի մահվան պատճառները դեռ պարզված չեն, բայց դա թուրքի ձեռքի գործը չէ, դա հայ մարդն էր, որը տարավ մի զուլալ հայաստանցու կյանք»,-ասաց նա:
Հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:
Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ վերջին երկու օրերին եղել է ՀՀ մի քանի մարզերում, որտեղ է անց է կացվել քաղաքացիական ժողովներ:
«Մենք եղանք ժամանակից կեղծիքի ու ստի մայրաքաղաքներում: Մեր դեմ Կապանում Սիսիանում, Էջմիածնում հրապարակ իջեցրին իրենց ինքնախոստովանանքը՝ կեղծիքի մեքենան հրահրեցին մեր դիմաց, ցույց տալով, որ իրենց ենք սեփականատերը հայկական քաղաքների ու մարզերի: Ո՞վ կարող է ասել գնացեք այստեղից սա իմն է, մեր ողջ հայրենիքը պատկանում է ամեն մեկիս»,-ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ անցումային կառավարությունն է, որ վերջապես Հայաստանում պետք է կազմակերպի ազատ ու արդար նախագահական ու խորհրդարանական ընտրություններ:
«Մենք շարունակելու ենք քաղաքացիական ժողովների շարքը մեր երկրի մնացյալ մարզերում: Նոր տարում մենք մասնակիցները պետք է դառնան Հայաստանի Հանրապետության վերածննդի անդամ»,-եզրափակեց նա:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/18/new-armenia/1878629
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



