Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Գուշակիր մեղեդին» հաղորդումը դեկտեմբերի 21-ից եթեր կհեռարձակվի տոնական ձևաչափով: Տոնական թողարկումների ընթացքում հավաքված հասույթը կօգտագործվի բարեգործական նպատակներով. այն կփոխանցվի «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին: Բարեգործական թողարկումների ընթացքում 1 միավորը համարժեք կլինի 100 դրամին:

Հաղորդման ստեղծագործական խմբի որոշմամբ՝ սուպեր խաղում հաղթողի միավորները կկրկնապատկվեն: Հիշեցնենք, որ Առաջին ալիքն իր նոր եթերաշրջանում հեռուստադիտողների դատին հանձնեց միջազգային ամենասիրված երաժշտական նախագծերից մեկը՝ «Գուշակիր մեղեդին» երաժշտական, ժամանցային նախագիծը: Ծրագիրը վարում է հաղորդավար Ավետ Բարսեղյանը:
Տեքստը և լուսանկարը տրամադրել է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



