Կիսապատերազմական իրավիճակում գտնվող պետության համար, ինչպիսին Հայաստանն է, շատ կարևոր է ուշադրության կենտրոնում պահել սահմանամերձ բնակչության հետ կապված ցանկացած խնդիր:
Վերջին տարիներին էլ ավելանում են սահմանամերձ համայնքներում կատարվող ծրագրերը, պետության կողմից աջակցությունը:
Դեռ նախորդ տարեվերջին ընդունվեց «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքը: Ըստ օրենքի՝ Արարատի և Գեղարքունիքի մարզերի 1-ական, Վայոց ձորի մարզի 5 և Տավուշի մարզի 24 համայնք, ինչպես նաև Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրն ազատվեցին հարկերից:
Օրերս գործադիր մարմինը որոշում է կայացրել 130 մլն դրամ հատկացնել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների համար: Կան բնակավայրեր, որոնք գազիֆիկացված չեն կան` ջրամատակարարումից զուրկ: Այս խնդրի լուծման համար IFAD-ը որոշակի գումար էր տրամադրել, սակայն ծրագրի իրականացման համար գյուղացին նույնպես պետք է գումար տրամադրեր: Այդ հարցը նույնպես ստացավ իր լուծումը, և գյուղացու փոխարեն դա կանի ՀՀ Կառավարությունը:
Աջակցությունս ստացավ նաև Տավուշի մարզը, որի համար ամիսներ առաջ գործադիր մարմինը տրամադրել էր 6,5 մլն դրամ: Գումարը ծառայեց թշնամու գնդակոծությունից հետո բնակելի տների վերականգնմանը: Մասնավորապես, վերականգնվեցին Բերքաբեր, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Չինարի և Պառավաքար գյուղերի 134 բնակչի գույքի կորուստը:
Աջակցությունը շարունակվեց նաև կոմունալ վճարումների հարցում: Գործադիր մարմինը 928 մլն դրամ հատկացրեց բնակիչների հոսանքի, գազի, ջրի ծախսը, ինչպես նաև գույքահարկի մասնակի կամ ամբողջական փոխհատուցումը կազմակերպելու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1517337068566782&id=100008715094328&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել