Replik.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահի աթոռի համար պայքարող ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը մեծ պատիվ է համարել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վալդիմիր Պուտինի կողմից իր հասցեին ասված խոսքերը:

Հիշեցնենք, որ երեկ իր մեծ մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը հայտարարեց, որ ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների մասով Դոնալդ Թրամփի մոտեցումը, քանի որ վերջինս կողմ է երկու երկրների միջև ավելի բարձր մակարդակի հարաբերություններին: Բացի դրանից, Պուտինն ասել էր, որ Թրամփն ակնհայտ առաջատար է նախագահական պաշտոնի համար պայքարում:

«Միշտ հաճելի է նման հաճելի հաճոյախոսություններ լսել մի մարդուց, ով  այսքան մեծ հարգանք է վայելում ինչպես իր երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Մենք միշտ մտածել ենք, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է միասին աշխատեն, որպեսզի հաղթեն ահաբեկչությանը և խաղաղություն բերեն ամբողջ աշխարհին: Էլ չեմ խոսում իրար հետ առևտուր անելու մասին, որը հիմնված կլինի փոխադարձ հարգանքի վրա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել