Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստն «անհեթեթություն» է որակել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այն ենթադրությունը, որ Թուրքիան կործանել է ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը` ԱՄՆ-ին գոհացնելու համար։
Ինչպես նշում է lenta.ru-ն, ներկայացուցիչն ընդգծել է, որ պաշտոնական Վաշինգտոնն ամենևին էլ նպատակ չի հետապնդում «կոնֆլիկտ հրահրել Թուրքիայի ու Ռուսաստանի միջև»։ Էռնեստը ևս մեկ անգամ կոչ է արել Անկարային ու Մոսկվային քայլեր ձեռնարկել ստեղծված լարվածությունը թուլացնելու համար:
«Մենք գիտենք, որ թուրք օդաչուները մի քանի անգամ նախազգուշացրել են Սու-24-ի օդաչուներին Թուրքիայի օդային տարածք ներխուժելու համար, բայց ռուսական կողմն անտեսել է դրանք»,- հավելել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Աղբյուրը հիշեցնում է, որ դեկտեմբերի 17-ին կայացած մեծ մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինն ասել էր, որ հնարավոր է` Թուրքիան կործանել է Սու-24-ն ԱՄՆ-ին գոհացնելու համար: ՌԴ նախագահի բնորոշմամբ՝ «նման քայլով թուրքական կառավարությունում ինչ որ մեկը ցանկացել է լիզել ԱՄՆ-ի համապատասխան տեղը»։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/18/white-house/1878035
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



