Lurer.com–ը գրում է.
ԱՄՆ-ը Կուբայի հետ պայմանավորվել է երկու երկրների միջեւ կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնման շուրջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին:
Գործակալության տվյալներով՝ կողմերի միջեւ կանոնավոր առեւտրային ավիաչվերթերի վերականգնման շուրջ համաձայնությունը Վաշինգտոնում ձեռք է բերվել դեկտեմբերի 16-ին: Պայմանավորվածությունները թույլ են տալիս բանակցություններ սկսել Կուբայի եւ ԱՄՆ-ի ավիաընկերությունների միջեւ, ինչը կարող է տեւել մի քանի ամիս, եւ առայժմ հայտնի չէ առաջին ինքնաթիռների չվերթերի ստույգ ժամկետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել