Հունաստանի խորհրդարանի արտաքին գործերի և ազգային պաշտպանության կոմիտեն միաձայն հաստատել է հատուկ բանաձևի տեքստը, որով կառավարությանը կոչ է անում ճանաչել Պաղեստին պետությունը:Կոմիտեի անդամների կարծիքով` Պաղեստին պետության ճանաչումը կօգնի կառուցողական մթնոլորտ ստեղծել խաղաղության գործընթացի վերականգնման համար:
Հատուկ բանաձևի տեքստը կկարդա խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսը, երեքշաբթի օրը` դեկտեմբերի 22-ին հատուկ պլենար նիստի ժամանակ: Դրան ներկա կլինի նաև Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը, որին կփոխանցեն բանաձևի տեքստը: Աբասը ելույթ կունենա սենատի դահլիճում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



