Tert.am-ը գրում է.
Վաղը` ժամը 12-ին, ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասում տեղի կունենա հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի քրեական գործով առաջին դատական նիստը:

Ըստ որոշման` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման՝ դատական քննությունը պետք է անցկացվի արտագնա դատական նիստում՝ ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում:

Հիշեցնենք, որ գործով մեղադրյալը ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել