
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարությունները սկսում են զինծառայողների համար միասնական ուսումնամարզական ծրագրի մշակման աշխատանքները։ Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ-ի մամլո ծառայությունը։
Տվյալ համաձայնագիրը ձեռք է բերվել Ստամբուլում Վրաստանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներ Թինա Խիդաշելիի ու Իսմեթ Յըլմազի հանդիպման ժամանակ, որը կայացել է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման շրջանակներում։
Խիդաշելին հայտարարել է. «Մենք պայմանավորվել ենք, որ եկել է ժամանակը, որպեսզի մեր երկրների միջև երկկողմ համագործակցությունը թևակոխի հատուկ, ակտիվ ու արդյունքի միտված փուլ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել