Բաժանման պատճառը մարդիկ հաճախ նշում են այն, որ չեն համընկել նրանց բնավորությունները։ Բայց սա ընդամենը միֆ է։ Հոգեբան Ջոն Գոթմանը վերջին 40 տարիներն անցկացրել է հետազոտություններում՝ արդյոք ի՞նչն է ազդում հարաբերությունների որակի, սիրո պահպանման վրա։
Նրա խոսքերով՝ տարբեր բնավորություններն ու աշխարհայացքները պատճառ չեն հանդիսանում բաժանման համար։ Սա ընդամենը պատրվակ է։ Իսկ պատճառն այն է, որ մարդիկ չեն կարողանում շփվել, քննարկել իրենց կարծիքները և ընդունել դիմացինի կարծիքը։ Եվս մի ուշագրավ պահ՝ այն, որ մարդիկ ստեղծում են իրենց համար իդեալ, իրենց կողակցին դնում են այդ շրջանակի մեջ, և երբ իրենց երկրորդ կեսն այդ իդեալին չի համապատասխանում, հիասթափություն են ապրում։
Ի դեպ, սա սեփական պատվախնդրության հարց է, քանի որ մենք զգում ենք, որ մարդիկ մեզ դատում են՝ ելնելով մեր կատարած ընտրությունից։
Գոթմանը առանձնացնում է 5 նշան, որոնք, ըստ հոգեբանության, վկայում են այն մասին, որ ձեր հարաբերությունները երկար կյանք կունենան.
1․ Մենք սկսում ենք խոսակցությունները՝ հատկապես ամենանրբանկատները, շատ նուրբ ու բարյացակամ, ինչպես կխոսեինք անծանոթ մարդու կամ կոլեգայի հետ։
Դուք չեք քննադատում, բայց բողոքում եք, ասում եք՝ ինչ Ձեզ դուր չի գալիս, բայց նրա նվաստացնելու տոնով։ «Դու ծույլ ես (անպատասխանատու), հիմար, դրա համար էլ դա պատահեց» ասելու փոխարեն ավելի լավ է ասեք՝ «Ինձ հաճելի չէ, որ դա պատահեց»։ Երբ խոսակցությունը սկսում է քննադատությամբ, հեգնանքով, արհամարհանքով, չարությամբ կամ մեղադրանքով, Ձեր երկրորդ կեսը ենթագիտակցորեն ընդունում է պաշտպանողական դիրք, և նորմալ խոսելու հավանականությունն անհետանում է։ Խնդրի արմատները ներքին համոզմունքն է, որ Ձեր կողակիցը Ձեզանից ցածր է, այլ ոչ թե Ձեզ հավասար։ Երբ Դուք կարծում եք՝ Ձեր զուգընկերը Ձեզ հավասար է, Դուք նրա հետ վարվում եք այնպես, ինչպես կցանկանայիք, որ Ձեզ հետ վարվեին։
2․ Ձեզանից ոչ ոք արժանի չի արհամարհանքի՝ ոչ մեկդ մյուսի նկատմամբ, ոչ էլ այլոց։
Ծաղրանքը, վիրավորանքը հեգնանքի մարտավարություն է, որն օգտագործում են դպրոցում, և այն անընդունելի է հասուն մարդկանց հարաբերություններում։
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://mypage.am/news/news.php?id=6005
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել