Replik.am-ը գրում է.

Այս տարի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիսը տևեց 3 ժամ 10 րոպե և այդ ընթացքում նա պատասխանեց 47 հարցի, որոնք հնչեցին 32 լրագրողի կողմից: Պուտինին հարց ուղղեցին 27 ռուսաստանցի և 5 արտասահմանցի լրագրող:

Ասուլիսից հետո Պուտինը պատասխանեց ևս մի քանի հարցի, որոնք ուղղվեցին նրան մոտեցած լրագրողների կողմից: Հարցերից մեկն էլ այն մասին էր, թե ճանաչում է արդյոք ՌԴ նախագահն իր երկվորյակին: «Իմ ինչին է պետք նա»,-զարմացած պատասխանեց Պուտինը: Իսկ երբ նրան ցույց տվեցին լուսանկարը, նա ժպտաց և հեռացավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել