Wnews.am-ը գրում է.
Wnews.am-ը ներկայացնում է պորտուգալացի գրող Ժոզե Միկար Թրեյշերի մտքերը։ Նա հանդիսանում է , ինքնաաջակցման, ուժերն անիմաստ չվատնելու եւ կյանքում կարեւորի վրա կենտրոնանալու մասին գրքերի հեղինակ։
Ես այլեւս պատրաստ չեմ տանել այն ամենը, ինչ ուղարկում է ինձ կյանքը։
Բանն այն չէ, որ ես մեծամիտ եմ դարձել, այլ այն, որ ես հասել եմ մի կետի, երբ ափսոսում եմ ժամանակս ծախսել այն բաների վրա, որոնք հոգուցս չեն բխում և ինձ ցավ են պատճառում։
Ես տանել չեմ կարողանում ցինիզմը, անհիմն քննադատություններն ու ցանկացած տիպի պահանջկոտություն։
Ես կորցրել եմ ցանկությունը դուր գալ նրանց, ում դուր չեմ գալիս, սիրել նրանց, ովքեր ինձ չեն սիրում, կամ ժպտալ մարդկանց, ովքեր երբեք ինձ ի պատասխան չեն ժպտում։
Ես այլեւս մեկ րոպե անգամ չեմ ծախսում խաբեբաների վրա։
Ես հեռանում եմ, երբ տեսնում եմ կեղծիք, ձեւականություններ ու էժանագին քծնանք ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
