Araratnews.am-ը գրում է.Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ քննադատել է Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլու գործունեությունը, ինչպես նաև անդրադարձել է ռուս-վրացական հարաբերություններին, հաղորդում է Gazeta-ն:
«Ինչ վերաբերում է 2008 թվականի իրադարձություններին և դրանց հաջորդած հարաբերությունների վատթարացմանը, իրավիճակի սրման պատճառը մենք չենք: Պարոն Սահակաշվիլին չպիտի այդպիսի արկածախնդիր որոշումներ ընդուներ, որոնք բերեցին Վրաստանի կազմալուծմանը»,- ասել է Պուտինը:
Նա նաև նշել է, որ Սահակաշվիլու գործունեությունն Ուկրաինայում անարգանք է ուկրաինացի ժողովրդի նկատմամբ:
Այնուամենայնիվ, Պուտինն ընդգծել է, որ որոշակի դրական տեղաշարժ կա ռուս-վրացական հարաբերություններում:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/putineh-xosel-e-sahakashvilu-masin/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



