Մեզնից յուրաքանչյուրը իր կյանքում իր երազանքներին հասնելու համար ճանապարհին բախվում է բազմաթիվ խոչընդոտների: Դու կարող ես այդ խոչընդոտներից հիասթափվել և միևնույն ժամանակ դրանք հաղթահարել: Ստորև ներկայացնում եմ աշխարհի ամենահայտնի ձախողակներից վեցին, որոնց կողքին քո անհաջողությունները անշուտ չնչին կթվան:
1.Վոլտ Դիսնեյ, «Մեր բոլոր երազանքները կարող են իրականանալ, եթե մենք քաջություն ունենանք դրանց հետամուտ լինելուն»:
Այսօր Դիսնեյը աշխարհում հայտնի կինոների, մերչենդայզի և զվարճանքի զբոսայգիների շնորհիվ լող է տալիս միլիարդների մեջ, բայց ինքը` Վոլտ Դիսնեյը, շատ դժվար սկիզբ է ունեցել: Նրան թերթի խմբագիրը ազատել էր աշխատանքից այն բանի համար, որ չուներ երևակայություն և լավ գաղափարներ: Դրանից հետո Դիսնեյը տարբեր գործեր ձեռնարկեց, որոնք երկար չէին տևում և ավարտվում էին սնանկությամբ ու անհաջողությամբ: Նույնիսկ լեգենդներ են հյուսվել նրա անհաջողությունների շուրջ, դրանցից մեկն էլ ասում է, որ նրան 302 անգամ մերժել են Դիսնեյ Լենդի ֆինանսավորման համար: Բայց նա համառ էր և շարունակում էր հետևել իր մանտրային` երազանք, հավատ, համարձակություն և գործողություն, և ի վերջո նրան հաջողվեց գտնել հաջողության դեղատոմսը, որով նա միլիոնավոր երեխաների և չափահաս մարդկանց երազանքը իրականացնել կարողացավ: Անհաջողությունը չլքեց նրան նույնիսկ իր կյանքի վերջին տարիներին, քանի որ այդպես էլ չտեսավ իր Վոլտ Դիսնեյ Լենդի վերջնական արդյունքը:
2. Ուինսթոն Չերչիլ, «Հաջողությունը մի անհաջողությունից մյուսին անցում կատարելն է` առանց ոգևորությունը կորցնելու»:
Նոբելյան մրցանակ շահած, կրկնակի ընտրված Միացյալ Թագավորության գլխավոր նախարար` Ուինսթոն Չերչիլը, այնքան հարգված չի եղել անցյալում, ինչպես այսօր: Չերչիլը դպրոցում միշտ կռիվների մեջ էր և վատ էր սովորում: Դպրոցն ավարտելուն պես նա շատ տարիներ քաղաքական անհաջողություններ է կրում, քանի որ կառավարման պաշտոնի համար ընթացող յուրաքանչյուր ընտրությունում պարտվում էր: Եվ միայն հասուն տարիքում` 62 տարեկանում, ի վերջո դառնում է գլխավոր նախարար: Այժմ ավելի մոտիկից ծանոթանանք նրա անհաջողություններին: Չերչիլը իր քաղաքական կարիերայի ընթացքում բազմաթիվ որոշումներ է կայացրել, որոնք վերջնական արդյունքում անհաջող են դուրս եկել: Համաշխարհային առաջին պատերազմի ժամանակ նա առաջնորդեց զորքերին, որպեսզի Թուրքիան նվաճեն և հարավում սահմանակից լինեն Ռուսաստանին: Սա մեծ անհաջողություն ունեցավ, եղան բազմաթիվ մարդկային կորուստներ ավստրալիական և նորզելանդական զորքերի կորպուսից: Իսկ ահա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրան հանձնարարված էր Նորվեգիան նվաճել, բայց այս պատերազմի ընքացքում էլ նա պարտվեց գերմանական զորքերից:
Չնայած այս բոլոր անհաջողություններին և քննադատությանը` Չերչիլը այսօր համարվում է 20-րդ դարի ամենամեծ առաջնորդներից և հռետորներից մեկը: 1653թ. նա գրականության բնագավառում ստացավ նոբելյան մրցանակ իր` «Համաշխարհային երկրորդ պատերազմ» գրքի համար: 1663թ. Ամերիկայի Կոնգրեսը նրան ճանաչեց որպես Ամերիկայի պատվավոր քաղաքացի: 1940 և 1949թթ.-ին «Թայմ» ամսագիրը Չերչիլին համարում էր տարվա մարդ:
3. Ջ.Կ. Ռոուլինգ. «Անհնար է, որ կյանքում ապրես առանց սխալների, իսկ եթե շատ զգուշությամբ ապրես, կստացվի, որ երբեք էլ չես ապրել, որն էլ ամբողջական ձախողում կհամարվի»:
Ջո Ռոուլինգը ճանաչված է ամբողջ աշխարհում իր «Հարի Փոթեր» պատմվածքների շնորհիվ, բայց նախքան նովելների տպագրելը նա եղել է գրեթե աղքատ, դեպրեսիկ, ամուսնալուծված` փորձելով երեխային մեծացնել իր սեփական միջոցներով: Այդ ընթացքում հաճախել է դպրոց և գրել նովել, որը մերժվել է 12 հրատարակիչների կողմից, նախքան որ կտպագրվեր Բլումսբերիի կողմից: Ռոուլինգը նման դժվար կյանքից հետո դարձել է աշխարհի ամենահարուստ կանանցից մեկը` իր 5 տարվա աշխատասիրության և վճռականության արդյունքում:
4. Ռիչարդ Բրանսոն. «Դու չես սովորում քայլել` հետևելով կանոններին, այլ սովորում ես անելով և ընկնելով»:
Ռիչարդ Բրանսոնը փորձել է շատ տարբեր բաներ իր կյանքում: Նա սիրում է մրցել և ամենամեծ խաղացողներին ապացուցել, որ փոքրերն էլ կարող են բիզնեսում իսկապես հաղթել: Virgin Cola-ն, որը որպես coca-cola-ին մրցակից, Ռիչարդ Բրանսոնը ստեղծել էր 1994թ., բառիս բուն իմաստով անհետացավ: 1996թ. երիտասարդների համար արտադրված ավանգարդ «Virgin» հագուստները, բաժնետերերի համար մեծ ֆինանսական կորուստների պատճառ հանդիսացան: Այնուհետև հայտնվեց «Virgin Money» գովազդային ընկերությունը, որը քննադատվում էր Ռիչարդ Բրանսոնի ծովում մերկ լուսանկարների համար, նույնպես սպասված մեծ գումարները չբերեց բաժնետերերին: Հետո մեկը մյուսի ետևից հայտնվեցին Virgin Vie, Virgin Vision, Vodka, Virgin Wine, Virgin Jeans, Virgin Brides, Virgin Cosmetics and Virgin Cars, այս բոլոր բրենդները ցանկանում էին մրցել և շուկայում մեծ տեղ զբաղեցնել այլ բրենդների կողքին, բայց դրանք բոլորն էլ տապալվեցին:
Նա կորցրել է միլիոններ, եթե չասենք՝ միլիարդներ: Նրա փոխարեն շատ մարդիկ «կկախվեին», բայց նա չէր կարող թույլ տալ, որ իր անհաջողությունները խանգարեին նոր բաներ փորձելու: Եվ նա սովորել է իր սխալներից, որոնց շնորհիվ էլ նորից և նորից հաջողակ է դարձել: Նրա նախաձեռնությունն էլ հենց հաջողություն է բերել: Եվ ամենակրաևորն այն է, որ նա իր անհաջողությունները դիտում է որպես հաջաղության հասնելու համար անհրաժեշտ քայլեր:
5. Ալբերտ Էյնշտեյն. «Այն մարդը, որը երբեք սխալ թույլ չի տվել, երբեք նոր բան չի փորձել»:
Եթե մարդկանց խնդրես, որ նշեն որևէ տաղանդավոր մարդու անուն, ապա նրանք կասեն Ալբերտ Էյնշտեյն: Նույնիսկ հենց իր` Էյնշտեյնի համար տաղանդը հեշտությամբ չի տրվել: Նա երեխա ժամանակ խոսելու դժվարություններ ուներ և նույնիսկ կարծում էին, որ նա մտավոր խնդիրներ ուներ: Որպես դեռահաս` նրան դուր չէր գալիս ռեժիմով սովորելը և դրա հետևանքով բազմիցս խնդիրներ է ունեցել ուսուցիչների հետ: Ալբերտ Էյնշտեյնը փորձեց ընդունվել Ցյուրիխի պոլիտեխնիկ, բայց չընդունվեց (չնայած շատ լավ տիրեպետում էր մաթեմատիկային և ֆիզիկային): Մի քանի տարի անց նա ստանում է դոկտորի աստիճան և ճանաչվում որպես առաջնակարգ տեսաբան: Որոշ ժամանակ անց նա ստանում է Նոբելյան մրցանակ ֆիզիկայի բնագավառում իր ներդրումների համար և ամբողջ աշխարհում ճանաչվում որպես մեծագույն տաղանդ:
6. Ջեյմս Դայսոն «Մենք մեծանում ենք մի միջավայրում, որը լի է անհաջողություններով, նույնիսկ մեզանից շատերը, որ այլևս ուսանող չեն, կարող են սխալներ թույլ տալ և դրանցից սովորել: Ոչ ոք հենց առաջին փորձից հաջողության չի հասնում: Սխալներիդ համար քեզ պատժելու փոխարեն սովորիր դրանցից: Ես շարունակ սխալվել եմ, այլ կերպ հնարավոր էլ չէր»:
Իր փեշեկուլը ստեղծելու գործընթացում Սըր Ջեյմս Դայսոնը 5126 նախատիպ է ստեղծել և վատնել 15 տարվա խնայողությունները: Երբ իր 15-րդ նախատիպն էր ստեղծում, արդեն 3-րդ երեխան էր ծնվել: 2167-րդի ժամանակ նա ֆինանսական ճգնաժամի մեջ էր: 3727-րդ նախատիպի ժամանակ Դայսոնի կինը արվեստի դասեր էր տալիս գումար վաստակելու համար: Յուրաքանչյուր անհաջողություն նրան ավելի էր մոտեցնում հաջողությանը: Եվ վերջապես 5127-րդ նախատիպը աշխատեց, և այժմ Դայսոն բրենդը աշխարհում ամենաշատ վաճառվող փոշեկուլներից է:
Հուսով եմ՝ այս հոդվածը կարդալուց հետո նոր ուժ կստանաք ձեր երազանքները իրականացնելու համար: Իսկ որպես ավարտ` ներկայացնեմ իմ ամենասիրած մեջբերումներից մեկը:
«Աղյուսե պատերը մի նպատակի համար են: Դրանք ոչ թե մեզ դրսում պահելու համար են, այլ հնարավորություն` ցույց տալու, թե ինչքան շատ ենք մի բանը ցանկանում: Դրանք նաև այն մարդկանց համար են, ովքեր այդքան շատ չեն ցանկանում ունենալ այն, ինչի մասին երազում են: Աղյուսե պատերը հենց այդ մարդկանց կանգնեցնելու համար են»:
Ռենդի Պաուշ, «Վերջին լեկցիան»: