Ինչպես նշում է ria.ru-ն, Հռոմի պապը ծնվել է 1936թ. դեկտեմբերի 17-ին` ըստ այդմ, այս տարի լրանում է նրա ծննդյան 79-րդ տարեդարձը: Մինչդեռ Պորոշենկոյի պաշտոնական կայքում հրապարկվել է Ֆրանցիսկոսի 80-ամյակին նվիրված շնորհավորական ուղերձը:
«Ուկրաինացի ժողովրդի ու իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ 80-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ցանկանում եմ քաջ առողջություն, հոգևոր վերելք և Աստծո օրհնությունը Ձեզ վստահված կարևոր առաքելության իրագործման հարցում»,-նշված է նախագահի ուղերձում:
Աղբյուրը հավելում է, որ շնորհավորանքի տեքստն արդեն ուղղվել է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



