Life.panorama.am-ը գրում է.Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում շահագործվող ևս 10 ավտոբուսներում տեղադրվել են հատուկ կարիքներով անձանց հարմարեցված վերելակներ: Ծրագրի հերթական փուլի շնորհանդեսին մասնակցել են ՀԿ-ների ղեկավարներ, նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ ավտոբուսների շահագործումից առաջ ուսումնասիրվել են շահառուների կարծիքներն ու առաջարկները: Այս նախաձեռնությունն ի սկզբանե դիտարկվել է որպես «Ավելի մատչելի Երևան» ծրագրի մի մաս: Հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին սպասարկելու գործում կաջակցեն ավտոբուսների վարորդները, ովքեր վերելակները կիրառելու գործնական պարապմունքների են մասնակցել:
Ընտրված երթուղիները համաձայնեցվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ այն սկզբունքով, որ ծայրամասային համարվող թաղամասերում բնակվող հատուկ կարիքներով անձինք քաղաքի կենտրոն տեղափոխվելու և հակառակ ուղղությամբ վերադառնալու առավել հարմար հնարավորություն ունենան: Հարմարեցված ավտոբուսների կողային և դիմային հատվածներում առկա են համապատասխան տարբերանշաններ: Բացի այդ, ավտոբուսներում առկա է տվյալ երթուղու կարգավարական ծառայության հեռախոսահամարը, որով շահառուն կարող է տեղեկանալ տվյալ երթուղու ավտոբուսի այս կամ այն կանգառ հասնելու մոտավոր ժամի մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/12/17/bus/423867
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



