Գործադիրի այսօրվա նիստում որոշում ընդունվեց, համաձայն որի, Հայաստանում կներդրվեն բժշկական օգնության և սպասարկման նոր տեսակներ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ որոշմամբ նախատեսվում է մատուցված բժշկական ծառայությունների որակի բարձրացում, հիվանդությունների ճշգրիտ ախտորոշում կանխարգելում և բուժում:
Նախագծով առաջարկվում են հետևյալ հիմնական լրացումները` բժշկական օգնության և սպասարկման ցանկի ճառագայթային ախտորոշիչ տեսակների ավելացում, անձավաբուժական, հալոթերապևտիկ, ինտերվենցիոն առիթմոլոգիական, սոմնոլագիական տեսակների ավելացում:
Մասնավորապես՝ ճառագայթային ախտորոշիչ տեսակներից պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիկ սարքը օգտագործվում է ուռուցքային հիվանդությունների կանխարգելման ու վաղ հայտնաբերման համար:
Դենսիտոմետրիան ոսկրերի ամրությունը որոշող հետազոտություն է, որի կիրառումը կանխարգելում է ոսկրերի վնասվածքները, որը հիմք է հանդիսանում հիվանդությունների վաղ ախտորոշման և կանխարգելման համար:Անձավաբուժական բժշկական օգնության և սպասարկման տեսակը ներառում է հիվանդությունների վերականգնողական բուժում, կանխարգելում և առողջացնում է քարանձավների բնական միկրոկլիմայի պայմաններում երկարատև գտնվելու շնորհիվ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել