829910Բրյուսելում այսօր մեկնարկում է ԵՄ 28 երկրների նախագահների ու վարչապետների՝ այս տարվա ամփոփիչ երկօրյա գագաթնաժողովը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Սպասվում է, որ գագաթնաժողովում սուր բանավեճեր կծավալվեն միգրացիայի և բրիտանական հանրաքվեի պայմանների շուրջ: Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների բովանդակային քննարկում նախատեսված չէ, դրանք դեկտեմբերի 18-ին կերկարացնեն ԵՄ դեսպանները:
Դեկտեմբերի 18-ին ղեկավարները կքննարկեն տնտեսության հետճգնաժամային վերականգնման հարցերը, բանկային միության ստեղծման գործընթացը, ԵՄ-ի Էներգամիության կառուցումը, ինչպես նաև կլիմայական փոփոխություններին առնչվող հարցեր:
Գագաթնաժողովի գլխավոր թեման կդառնա պայքարը միգրացիոն ճգնաժամի դեմ: Այդ համատեքստում գագաթնաժողովը կքննարկի ԵՄ-ի սահմանապահ և առափնյա պահպանության նոր ծառայության ստեղծման վերաբերյալ դեկտեմբերի 15-ին Եվրախորհրդարանում ներկայացված Եվրահանձնաժողովի հայեցակարգը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել