«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.
«ՀՀ ԱԱԾ-ից երեկ կտրականապես հրաժարվել են մեր թղթակցին հայտնել, թե նոյեմբերի 25– ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված զինված խմբի գործով այս պահին քանի կալանավորված անձ կա։

«Նախաքննական մարմինը այս պահին նպատակահարմար չի գտնում կալանավորվածների թիվը հրապարակել»,– ասել են ԱԱԾ մամուլի ծառայությունից և հորդորել մի քիչ համբերել, պաշտոնական հաղորդագրություն կլինի։ Մինչ ԱԱԾ-ն հրաժարվում է թիվ հրապարակել, իշխանական կուլիսներում և իրավապահ շրջանակներում խոսվում է, որ կալանավորվածների թիվը հասել է մի քանի տասնյակի, այնինչ, դեպքից 2 օր անց պաշտոնապես հայտարարվեց ընդամենը 21 կալանավորվածի մասին։
 
Ավելին, երեկ հայտնի դարձավ, որ նույն այս գործով 4 օր առաջ կալանավորվածներից մեկը զինված խմբի վնասազերծման օրը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգևատովել է շքանշանով, որպես «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հետախուզական վաշտի անդամ։ Մեր տեղեկություններով, գործով հարցաքննվել է նաև նախկին պատգամավոր և նախաքննական մարմնին արժեքավոր տեղեկություններ է փոխանցել»,–գրում է թերթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել