shutterstockՆյույորքյան Saratoga Coffee Traders ընկերության տեր Մայք Բրաունը գտել է աշխարհում ամենաթունդ սուրճի պատրաստման ձևը, հայտնում է Rosbalt-ը: Համատեղելով սուրճի տարբեր տեսակներ և բովման տարբեր մեթոդներ, նա ստեղծել է Death Wish Coffee-ն (վերջին ցանկության սուրճը):
Այն պարունակում է երկու անգամ ավելի շատ կոֆեին, քան սովորական սուրճը: Ստեղծողի խոսքերով՝ կոֆեինի բարձր պարունակությունը չի ազդում համի և բույրի վրա: Այն կարելի է խմել առանց կաթի և շաքարի, չվախենալով չափազանց դառնությունից:
Միաժամանակ, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Չարլզ Սպենսի կարծիքով՝ մարդկանց կողմից սուրճի համի ընկալումը սուբյեկտիվ է, և հենց այդ պատճառով էլ մարդիկ պատրաստ են ավելի շատ վճարել զարդարանքներով, թանկարժեք բաժակի մեջ և փորձառու արհեստավարժի կողմից մատուցվող սուրճի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել