Tert.am-ը գրում է.
Ուկրաինայի Օդեսա մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում մեկնաբանել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի հետ իրենց վիճաբանության  տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է Ավակովը բաժակով ջուր շփում Սաակաշվիլիի դեմքին:

«Ցավում եմ, որ ստիպված եմ եղել վարչապետին (Արսենի Յացենյուկին) գող անվանել, սակայն ավելի շատ ցավում եմ նրա համար, որ ճիշտ է: «Գողեր» բառը կիրառել եմ վարչապետի և ներքին գործերի նախարարի հասցեին և չեմ հրաժարվում այդ բառից», - Lenta.ru-ի հաղորդմամբ` սոցցանցում գրել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ գործիչների միջև ծագած վիճաբանության տեսանյութը Ավակովը  հրապարակել է ժամեր առաջ` Facebook-ի իր էջում: Նրանց միջև  բախումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 14-ին` Բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ժամանակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել