Tert.am-ը գրում է.
47 երկիր միավորող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը պաշտոնական հետաքննություն է սկսում Ադրբեջանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին հետևելու կապակցությամբ:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում նշվում է Ադրբեջանում քննադատական ձայները լռեցնելու և ազատ խոսքը սահմանափակելու նպատակով ընդունված  իրավունքի չհիմնավորված կիրառման փաստը:  Ստեղծված  մտահոգիչ իրավիճակում, երբ դրական քայլեր չեն ձեռնարկվել այն կարգավորելու համար,  որոշում եմ կայացրել Ադրբեջան ուղարկել իմ ներկայացուցիչներին: Նրանք կառավարությունից կպահանջեն զեկույցներ ներկայացնել  երկրում Մարդու իրավունքների կոնվենցիայի դրույթների կատարման վերաբերյալ»,- ասել է Յագլանդը:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հատկապես մտահոգություն է հայտնել  այն փաստի շուրջ, որ Ադրբեջանում պաշտոնյաներն օգտագործում են իրենց լիազորությունները խոսքի ազատությունը սահմանափակելու համար:  Նրա խոսքով` դա կոնվենցիայի կոպիտ խախտում է:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել