Հանրաքվեին մասնակցելով ու մարդկանց քվեարկության թակարդը քշելով՝ բոմոնդ ընդդիմությունն այն լեգիտիմացրեց:
Հիմա, արդեն եղած-անցածից հետո, նկարագրեմ տեսականորեն, թե ինչ էր լինելու, եթե ակտիվ բոյկոտ լիներ:
1. Ոչ մի նորմալ մարդ մարդ չէր մտնելու տեղամաս, այլ կանգնելու էր դրսում ու շվվացնելու էր մտնողին:
2. Ներս մտնողը երևակվելու էր որպես դավաճան, պնակալեզ ու սրիկա:
3. Բարեկամ-խնամու դեպուտատ դառնալու կամ խաթրը չկոտրելու հարց չկար մեջտեղում, և իշխանությունները չէին կարողանալու այդ լծակներն օգտագործել:
4. Այս պայմաններում շատ քչերը, նույնիսկ համոզված իշխանամետները, կհամարձակվեին ներկայանալ քվեարկության: Եվ իշխանական 15-20 տոկոս հենարանից երևի մի քանի տոկոսն էլ չէր մտնի տեղամաս:
5. Ակտիվ բոյկոտով նման իրավիճակ ստեղծելու այս ինֆորմացիան տեղ էր հասնելու բոլորին երկրով մեկ, և սկզբնավորվելու էր հավատ, որ հնարավոր է իշխանությունների դեմ գործուն, ազդեցիկ քայլեր անել:
6. Երեկոյան իրենք իրենցով նստելու էին, հաշվելու, ու պարզվելու էր, որ 5 տոկոս է եկել քվեարկելու, այսինքն՝ մոտ 50-100 հազար մարդ միգուցե լցնեին 520 հազար էլ ու համարեին կայացած, միգուցե՝ ոչ, բայց չմասնակցողն իր կյանքում առաջին անգամ իրեն որպես սուբյեկտ էր զգալու՝ մարդ, որ չենթարկվեց ռեժիմին, ընդդիմադիր բառադիներին, տականք բարեկամին, հարևանին ու խնամուն: Մարդ, որը չգնաց գործարքի ինքն իր խղճի դեմ:
7. Այ սա վարի տվեցին դիակն ու ՀԱԿ-ը, բոլոր ցենտռ ֆռռացող դեբիլներն ու մեծամիտ նարցիսները:
8. Այ այս հեռանկարի վրա թքեց ու երկիրը մի խազ ավելի սկեցրեց հայ ընդդիմություն կոչված պատուհասը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել