Վրաստանի նախկին նախագահ, ազգությամբ հայ Միխայիլ Սահակաշվիլու և Ուկրաինայի ներքին գործերի նախարար, դարձյալ ազգությամբ հայ Արսեն Ավակովի այսպես կոչված հակամարտությունը, որն ուղեկցվել է Ավակովի կողմից բաժակով ջուրը Սահակաշվիլու կողմը շպրտելով, լավ բեմականացված խաղ է։ Սցենարիստը, թերևս, հենց նախագահն է, քանի որ խնդիր կա միջազգային լրատվական հոսքերում Ուկրաինան միշտ թեժ պահելու և իրենց մասին հիշեցնելու, բացի այդ՝ շոուն ժամանակավորապես ցրում է մարդկանց՝ գնալով խորացող սոցիալական խնդիրներից, ստեղծում է կոռուպցիայի դեմ պայքարելու իմիտացիա, իբրև դա շատ վիրավորական բան է այդ երկրում, ու այդ մասին ազատ խոսում են կառավարությունում։ Ավելի պարզ բաներ էլ կան՝ երկրի ղեկավարի ներկայությամբ ընթացող խորհրդակցություններին ներկա են պետական կառույցների օպերատորները, որոնց կարելի էր արգելել նյութը տարածել, կամ հենց տեղում նահանգապետին ու ՆԳ նախարարին հրահանգվում էր չխոսել միջադեպի մասին։ Այնինչ, ամեն ինչ արվում է, որ այն հնարավորինս թեժ ընթանա։ Ամեն դեպքում հայերի արկածներով ահագին զվարճացանք, ու երևի հիմա միասին նստած թանապուր են խմում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել