Գերդա Վեգեներն ուսանող տարիներին ամուսնացել էր երիտասարդ նկարիչ Էյներ Վեգեների հետ, վերցրել էր նրա ազգանունը և ամուսնու հետ 1912թ. մեկնել Ֆրանսիա, որտեղ էլ բավականին պահանջված նկարչուհի էր դարձել:

Իսկ ահա Էյների կյանքը բավականին անսովոր էր դասավորվել:
538742
Մի անգամ դերասանուհիներից մեկը, որին Գերդան պետք է նկարեր, չէր ներկայացել ժամանակին: Գերդան կատակով ամուսնուն առաջարակել էր կնոջ հագուստ հագնել և որպես բնորդուհի հանդես գալ: Այդ պահին էլ Էյնարի մեջ արթնացել էր իսկական «եսը»: Նա հանկարծ հասկացել է, որ իր մարմնում կին է ապրում: Այսպես ծնվեց Լիլի Էլբերը, որը տարիների հետ Գերդայի գլխավոր բնորդուհին դարձավ:
Շուտով Էյնարը սկսեց բացահայտ կնոջ պես ապրել: Լավ նկարիչ նա այդպես էլ չդարձավ: Տղամարդու կերպարանքով նա անդադար ընկճախտի մեջ էր գտնվում, իսկ ահա որպես կին նա փայլում էր ու ծաղկում:
Ժամանակի հետ նա որոշեց փոխել սեռը: Այդ տարիներին դա անհնար էր թվում, սակայն երկար փնտրտուքներից հետո նրանց հաջողվեց Գերմանիայում մի բժիշկ գտնել, որը համաձայնեց վիրահատել նրան: Այսպես 1930թ. Էյնարը սեռի փոփոխության մի քանի վիրահատությունների ենթարկվեց:
538743
Դանիայի թագավորը, տեղեկանալով այդ մասին, ամուսնալուծեց նրանց, իսկ 1931թ. զույգը փոխհամաձայնությամբ բաժանվեց: Վերադառնալով Կոպենհագեն՝ Գերդան ամուսնացավ իտալացի սպայի հետ, իսկ Լիլին սիրահարվեց ֆրանսիացի մի նկարչի:
Սակայն հենց այդ ժամանակ էլ Լիլիի հետ ողբերգություն տեղի ունեցավ: Մայր դառնալու հույսով նա դիմեց արգանդի փոխպատվաստման վիրահատության, սակայն վիրահատությունն անհաջող անցավ, և երկու օր անց նա մահացավ:
538746
Գերդան չկարողացավ համակերպվել Լիլիի մահվան հետ: Նա ամուսնալուծվեց և սկսեց մեկուսացած ապրել Կոպենհագենի իր փոքրիկ բնակարանում: Նա դադարեց նկարել, սկսեց խմել և մահացավ 1940թ. լիակատար միայնության մեջ:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել