Panorama.am-ը գրում է.
Եվրոպական հանձնաժողովը ընդունել է Հայաստանին աջակցության 30 միլիոն եվրոյի նոր ծրագիրը։ Աջակցության այս ծրագիրը պետք է օգնի Հայաստանին կատարել բարեփոխումներ, որոնք ուղղված են իր քաղաքացիներին առավել լավ աշխատանքային հնարավորությունների տրամադրմանը, երկրի ֆինանսական կառավարման ամրապնդմանը և ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացին Հայաստանի քաղաքացիական հասարակության մասնակցության բարելավմանը։
Ինչպես տեղեկանում ենք Եվրոպական հանձնաժողովի կայքից, հայտարարելով աջակցության այս փաթեթի մասին, Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն ասել է․ «Այս նորացված աջակցությունը մեր արևելյան հարևանին թույլ կտա վճռորոշ բարեփոխումներ իրականացնել։ Սա լավ նորություն է Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ այս բարեփոխումները, լինի այն ավելի լավ հանրային ծառայությունների կամ աշխատանքի առավել մեծ հնարավորությունների առումով, ուղղակիորեն օգտակար է լինելու նրանց համար»։
«Ավելի լավ որակավորում՝ ավելի լավ աշխատանքի համար» գործողությունը, որին տրամադրվում է 15մլն եվրո, ձգտելու է բարելավել Հայաստանի աշխատաշուկայի և աշխատուժի արդյունավետությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղատնտեսության ոլորտում զբաղվածությանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



