Tert.am-ը գրում է.
Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը ներկայացրել է Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի հետ վիճաբանության տեսագրությունը։ Ավակովն ու Սաակաշվիլին վիճաբանել էին դեկտեմբերի 14-ին Բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ժամանակ, ապա բարձրացրել էին ձայներն ու միմյանց մեղադրել կոռուպցիայի համար, իսկ ավելի ուշ անցել էին փոխադարձ վիրավորանքների։
Միջադեպի տեսագրությունը կարող էր հասանելի չլինել հանրությանը, սակայն Ավակովն ամենասկզբից նախագահի աշխատակազմից պահանջել է հրապարակայնացնել տեսանյութը, որպեսզի մարդիկ տեսնեն և ժողովուրդը դատի՝ ով էր մեղավոր, ով՝ ոչ։
Սակայն նախագահ Պյոտր Պորոշենկոն մի քանի անգամ մերժել է նախարարին։ Ի վերջո, Ավակովի խոսքով, ինքը նախագահական աշխատակազմից ստացել է վիճաբանության տեսագրությունը։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/16/avakov/1876229
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



