Panorama.am-ը գրում է.

Դատական դեպարտամենտը տարածել է հաղորդագրություն Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարության ընթացակարգերի վերաբերյալ.
«Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ.Մովսեսյանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 9-ի «Դատական քննություն նշանակելու մասին» որոշմամբ քրեական գործով ըստ մեղադրանքի Վալերի Պավելի Պերմյակովի ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ քր. օր-ի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով, դատական քննությունը նշանակվել է 2015 թվականի դեկտեմբերի 18-ին ժամը 12:00-ին:

«Դատական քննություն նշանակելու մասին» վերոնշյալ որոշմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է հետևյալը. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Գործը քննող դատավորի որոշմամբ կարող է անցկացվել արտագնա դատական նիստ, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից»:

Սույն գործով ամբաստանյալը՝ ՌԴ քաղաքացի Վալերի Պավելի Պերմյակովը, ծառայել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասի տանկային գումարտակի 1-ին տանկային վաշտում՝ որպես ժամկետային զինծառայող, 12.08.2015թ. ՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարանի դատավճռով ՌԴ քր. օր-ի 338 հոդվածի 2-րդ մասով և ՌԴ քր. օր-ի 226 հոդվածի 3-րդ մասի «գ» կետով, ՌԴ քր. օր-ի 222 հոդվածի 1-ին մասով, ՌԴ քր. օր-ի 69 հոդվածի 3-րդ մասի կանոններով, (հանցագործությունների համակցությամբ) դատապարտվել է ազատազրկման 10 (տասը) տարի ժամկետով և պատիժը կրում է դաշտային փոստ 04436 զորամասի կայազորային կալանատանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել